Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականների խոսքով՝ կոկոսը եզակի մթերք է

Գիտնականների խոսքով՝ կոկոսը եզակի մթերք է

Այն կարգավորում է մի շարք խնդիրներ՝ սկսած սրտի հիվանդություններից վերջացրած Ալցհեյմերի հիվանդությամբ: News.com.au-ն մեջբերում է այդ մթերքի վերաբերյալ Ավստրալիայի կարդիոլոգիական ասոցիացիայի դիրքորոշումը, համաձայն որի՝ կոկոսի յուղը հագեցած ճարպերի շարքից է և վնասակար առողջությանը:

Քուինսլենդի համալսարանի աշխատակիցները իրենցն են պնդում՝ կոկոսի յուղը էներգիա է հաղորդում, օգնում է նվազեցնել քաշը, սպանում է պաթոգենները, նվազեցնում խոլեստերինի քանակը, կարգավորում ինսուլինի չափը:

ԱՄՆ-ում Կոկոսների հետազոտման կենտրոնի մասնագետ Բրյուս Ֆայֆը հաստատել է ասվածը: Նա խորհուրդ է տալիս օրական 1-3 թեյի գդալ կոկոսի յուղ օգտագործել: Այն կազմված է միջին շղթայով տրիգլիցերիդներից: Հենց շնորհիվ շղթայի երկարության է կոկոսի յուղը տարբերվում երկար շղթաներով հագեցած ճարպերից:

Կոկոսի յուղը բարձրացնում է «օգտակար խոլեստերինի» ցուցանիշը, սպանում այն բակտերիաները, որոնք առաջացնում են կարիես, սնկեր, վիրուսներ, դանդաղեցնում է շաքարի մուտքը արյուն, կասեցնում կաթվածները և ուղեղի հիվանդությունները, բարելավում նյութափոխանակությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ